Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«gg-ի Խաչիկների մասին». Վազգեն Սաղաթելյան

«gg-ի Խաչիկների մասին». Վազգեն Սաղաթելյան
441
Հինգշաբթի, 03 օգոստոսի, 2023 թ., 16:48

Ակտիվիստ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկեք սկսենք ֆլեշմոբի հեղինակ gg-ի Խաչատուրից: Իմ հստակ ու անփոփոխ վերաբերմունքը էդ պերսոնաժի հանդեպ ձևավորվել է դեռ այն ժամանակ, երբ ինքը բեմից բղավում էր. «Արա ձեր մեջ Տիգրան Մեծի արյուն կա՞»: Էդ օրվանից գրել եմ, որ gg-ին ինձ համար միանում ա menu.am-ին ու իրանք երկուսով գնում են նախույ: 2018-ին gg-ին հստակ նիկոլամետ քայլեր էր անում. Հեղափոխության էյֆորիկ գրառումներ, աշխատանքից հեռացրեց էն վարորդին, որը հրաժարվել էր ենթարկվել ամբոխի պահանջին, քշել էր մեքենան՝ Արեն Մկրտչյանին տանելով հետը կապոտի վրա (ինչը շատ ճիշտ քայլ էր), հպարտ հայտարել էր, որ խզել ա պայմանագիրը էդ վարորդի հետ ու դրանով աչոկ հավաքել ֆեյսբուքում: Հետո, Նիկոլի ԱՄՆ այցի ժամանակ կրկին հպարտ գրել, որ Նիկոլը հանդիպելու ա ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ու gg-ի թիմը անվճար ապահովելու ա լոգիստիկան: Եկավ 2021-ը, «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ բեմից խոսողի ձայնը ծանոթ թված, նայեմ մեկ էլ ով լինի՝ էս նույն Խաչատուրը: Իրեն հրավիրողին տեսա, ասեցի մի հատ կանչեք էդ տղուն: Եկավ, ասում եմ ապեր, դու 2018-ին նիկոլական ես եղել, հիմա եկել բեմից ինձ պատմում ես, որ Նիկոլը քըխ ա՞: Դու պիտի սկզբից հրապարակային ասես, որ սխալվել ես, գուցե նաև ներողություն խնդրես, նոր իրավունք վաստակես մեկը ինձ բեմից բաներ ասելու: Սկսեց կռուտիտ լինել, թե իբր ինքը չէր նիկոլական՝ ընկերությունն էր: Ասեցի ընկերությունը՝ դու ես, օրինակ ես չեմ կարա ունենանամ նիկոլական ընկերություն, դա բացառվում ա: Էդ սաղ մի կողմ, ընկերներ, մենք հաճախ ենք ասում, որ նիկոլականը դա տեսակ ա: Մարդու տեսքից, խոսքից, հոտից բլյաձ վերջ ի վերջո կարելի ա հասկանալ, որ դիմացինդ նիկոլական ա: Ես դրանց հետ ունեմ տեսակի խնդիր: Տեսակի խնդիր ունեմ նաև Խաչատուրի պեսների հետ: Ինձ չի հետաքրքրում ինքը հիմա Արցախում ինչ ա անում (չնայած տեսնում եմ էլի, հեսա դրան էլ կանդրադառնամ), իրա պես մեկը չի կարա լինի իմ թիմակից կամ պայքարի ընկեր, ես էդ տեսակ մարդու հետ չունեմ կիսելու ճանապարհ, եթե դուք ունեք, ուրեմն մեր ճանապարհները տարբեր են:
Հիմա էդ ArtsahАрцахԱրցախի մասին
Կարա ստեղծվի տպավորություն, որ ավելի լավ ա մի բան անել (օրինակ սենց անիմաստ ֆլեշմոբ) քան չանել ոչ մի բան: Սա շատ վտանգավոր մոլորություն է, նման է գիտակցված մեղք գործելուց հետո մեղքերի թողություն խնդրելուն ու ըստ այդմ առխային լռվելուն: Պատրանք է ստեղծվում, թե մենք ինչ-որ բան ենք անում, ըստ այդմ գիշերը հանգիստ կարող ենք քնել, ինչը նիխույա տենց չի, քանի որ АрцахԱրցախ գրելու ՕԳԳ-ն ձգտում ա 0-ին, սոված արցախցուն դու դրանով չես օգնում, դու դրանով օգնում ես մենակ ինքդ քեզ, խիղճդ հանգստացնում, թե իբր ինչ կարացել՝ արել ես: Դա ըստ իս ավելի վատ ա, քան բան չանելը, քանի որ երկրորդ դեպքում վերջը կարող ես չդիմանալ ու ներքին անարդարության զգացումը քեզ հանի փողոց, իսկ սենց՝ լավ ա էլի, ArtsakhԱրցախАрцах, թույն, գնացինք քնելու...
Մի խոսքով, ես ոչ մի էս տեսակ ֆլեշմոբերին միանալու ցանկություն չունեմ, ավելի լավ ա օրը 20 ժամ նյարդային մնամ, պատրաստ ամեն վայրկյան տրաքելու, քան ինքս ինձ շոյեմ էդ տեսակ պատրանքներով: Այսօր իմ 120,000 հայրենակից կանգնած է ցեղասպանության վտանգի առջև ու ես բան չեմ անում, քանի որ չգիտեմ ինչ անեմ, թող էդ մտքով, էդ հստակ ու ծանր գիտակցմամբ մնամ մինչև ճար տեսնեմ, քան ինչ-որ բաներ գրեմ ինչ-որ լեզուներով»: