Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Հիմի որ գնաք, հասնեք Հակարիի կամուրջ, ի՞նչ եք անելու». Արշակ Աբրահամյան

«Հիմի որ գնաք, հասնեք Հակարիի կամուրջ, ի՞նչ եք անելու». Արշակ Աբրահամյան
651
Հինգշաբթի, 03 օգոստոսի, 2023 թ., 21:48

Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի հարց.
Հիմի որ գնաք հասնեք Հակարիի կամուրջ, ադրբեջանցիները ձեզ ձևական լավ վերաբերվեն և ցուցադրական նկարելով դա իրենց լրատվականներով շրջանառության մեջ դնեն, ներկայացնեն աշխարհին, իբր ամեն ինչ լավ է, հետո էլ պահանջեն, որպեսզի իրենք գան Ստեփանակերտ (կամ այլ վայր) և նույն վերաբերմունքն էլ դուք իրենց ցուցաբերեք՝ ի՞նչ եք անելու։
Կամ էլ եթե ամեն դեպքում ավտոբուսների վրայի գրվածները անտեսեն և կրակ բացեն՝ ներկայացնելով որպես «սեպարատիստների բացահայտ հարձակում անցակետի վրա», այդ դեպքում ի՞նչ եք անելու։
Եվ այս իրավիճակում հատկապես հետաքրքրական է Արցախի իշխանությունների պահվածքը»:

Աղբյուրը`   Արշակ Աբրահամյան