Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Էդ դատավորին ասեք, որ քո որոշումը բեկանվել է․ այսինքն եղել է անօրինական». Ռուբեն Մելիքյան

«Էդ դատավորին ասեք, որ քո որոշումը բեկանվել է․ այսինքն եղել է անօրինական». Ռուբեն Մելիքյան
381
Ուրբաթ, 04 օգոստոսի, 2023 թ., 16:24

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չիչոյան ազգանունով երիտասարդ ու նախկինում խոստումնալից դատավոր կա՝ նա է, ով հանրային մեծ հնչեղություն ունեցող գործով կայացրել էր կալանքի որոշում Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյանի) նկատմամբ։ Հարցազրույց է տալիս և օրենքի-օրինականության դիրքերից «գնահատական է տալիս» իր կայացրած կալանքի որոշումը քննադատողներին։
Եթե առիթ լինի, ապա խնդրում եմ «պատվարժան» դատավորին տեղեկացնել (միգուցե տեղյակ չէ), որ իր կայացրած դատական ակտը վերաքննիչում բեկանվել է և փոփոխվել՝ կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այլ կերպ ասած՝ վերաքննիչ դատարանը գտել է, որ նշված դատավորը կայացրած է եղել անօրինական դատական ակտ»:

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան