Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Փաշինյանին հանցագործ համարող դատավորն այժմ այս իշխանությանն է ծառայում. «Ժողովուրդ»

Փաշինյանին հանցագործ համարող դատավորն այժմ այս իշխանությանն է ծառայում. «Ժողովուրդ»
189
Շաբաթ, 05 օգոստոսի, 2023 թ., 09:30

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը 2022 թվականի հայտարարատու տարում հայտարարագրել է ամուսնու հետ համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Նա 2022 թվականին Արաբկիր վարչական շրջանում հողամաս է նվիրատվություն ստացել։ Ում կողմից է նվեր ստացել՝ չի նշել դատավորը: Նշենք, որ Թադևոսյանի բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 12 մլն, որոնք տարեվերջին զրոյացել են։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն 742 հազար դրամ, 1 հազար 337 դոլար և 411 եվրո։

Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 44 մլն 360 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտներ 54 մլն 036 հազար դրամ, որից 18 մլն 085 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից։ Նա դասախոսում է Սլավոնական և Երեւանի պետական համալսարաններում՝ 704 հազար դրամ ստանալով: Թադևոսյանը նման գումարների հետ միասին հիփոթեքով բնակարան և ավտոտնակ է հայտարարագրել՝ 34 մլն 891 հազար դրամ ընդհանուր արժեքով։ 2 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող միանվագ ծախսել է 23 մլն 500 դրամ։ Թադևոսյանի ամուսինը՝ Վահագն Գրիգորյանը, ըստ կնոջ հայտարարագրի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետն է։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 200 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 28 մլն, իսկ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 2 մլն 283 հազար դրամ։

Հիշեցնենք նաև, որ Լիլիթ Թադևոսյանը «Մարտի 1»-ի գործը քննող դատավորներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանին և մյուսներին 2008-ին համարում էր հանցագործ, ոչ թե քաղբանտարկյալ, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությանն է ծառայում»:

Մանրամասները՝ թերթի համարում: