Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Հայտնաբերվել է ջրահեղձ եղած քաղաքացին

Հայտնաբերվել է ջրահեղձ եղած քաղաքացին
327
Շաբաթ, 05 օգոստոսի, 2023 թ., 20:54

Օգոստոսի 5-ին, ժամը 14:39-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուսանագյուղի մոտակայքում գտնվող ջրամբարում քաղաքացի է ջրահեղձվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզական խումբը։

ՆԳՆ ՓԾ հաղորդմամբ՝ ջրափրկարարները «Քյալալի» կոչվող հատվածում գտնվող փոքր լճակից դուրս են բերել քաղաքացի Ա․ Ս․-ի (ծնված 1985 թ․) դին։