Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Զգո՞ւմ եք՝ ինչքան լավ են համոզել բոլորիս, թե, իբր, ոչ մի բան հնարավոր չէ անել». Վրթանեսյան

«Զգո՞ւմ եք՝ ինչքան լավ են համոզել բոլորիս, թե, իբր, ոչ մի բան հնարավոր չէ անել». Վրթանեսյան
370
Կիրակի, 06 օգոստոսի, 2023 թ., 00:36

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զգո՞ւմ եք, թե ինչքան լավ են համոզել բոլորիս, թե, իբր, ոչ մի բան հնարավոր չէ անել։ Ու ինչպես է ցանկացած առաջարկ կամ գոնե քննարկման հրավեր շատ արագ դառնում անցած-գնացած և այս իրավիճակում ոչ մի բան չտվող՝ լրիվ անիմաստ փնտրտուք մեղավորների (իրական և մտացածին)։
Լուծում չենք փնտրում, այլ մեղավորներ, որ ասենք. «Սաղ դուք եք մեղավոր, արա՛»։ Ե՞ւ ...
Արդեն որերորդ անգամ է գրում եմ. «Լավ, ենթադրենք բոլորը վատն են, բայց եկեք մտածենք, թե «լավերիցս» ամեն մեկն անձամբ ի՞նչ է կարող և պետք է անի այս իրավիճակում»։
Ու միանգամից սկսվում է. «Բա եթե էսինչը էնինչ թվին էն բանը չաներ...», «Մինչև ժողովուրդը խելքը գլուխը չհավաքի...», «Էդքան գեներալ կա, թող մեկը...», «Իսկ ինչո՞վ է զբաղված էսինչը կամ էնինչը» և այլն, և այլն։ Ու սա բավականին խելացի, ուսյալ, թվում է թե վերլուծական կարողություն ունեցող մարդիկ են գրում։
Հայե՛ր ջան, հասկացանք, բոլորը վատն են։ Բոլորը մեղավոր են։ Ովքեր էլ ինչ անում են, բոլորը սխալ են անում։
Ըստ ձեզ՝ ճիշտը ո՞րն է։ Կասե՞ք։ Կհիմնավորե՞ք»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան