Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախում պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել». Տիգրան Աբրահամյան

«Արցախում պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել». Տիգրան Աբրահամյան
268
Կիրակի, 06 օգոստոսի, 2023 թ., 11:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան էլ բարդ լինի՝ Արցախում պետք է ճգնաժամային կառավարում իրականացնել՝ դրանից բխող քայլերի հաջորդականության սահմանմամբ:
Բացի ամենօրյա ռեժիմով առաջ եկող խնդիրներին լուծումներ փնտրելուց, ինչքան էլ ծանր լինի, պետք է կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով խնդիրներն ըստ առաջնահերթությունների սահմանել ու տեսակավորել:
Ես չեմ ուզում ասել, որ սա հեշտ լուծվող կամ պլանավորվող գործողությունների և միջոցառումների ցանկ է ենթադրում, բայց եթե իշխանություն ես ստանձնել, ապա պարտավոր ես այն իրացնել՝ լինի խաղաղ, թե պատերազմական իրավիճակ:
Եթե Արցախում իշխանությունը լուծում չի տեսնում կամ իր ներսում արդեն հանձնվել է, ապա չի նշանակում, որ գործընթացները պետք է իներցիոն հուն մղի:
Կրկնում եմ՝ որքան էլ դաժան լինի իրականությունը, մեկ է՝ պետության առաջին խնդիրն է իրավիճակը դարձնել հնարավորինս կառավարելի»: