«Փաշինյանը փոքրացնում է իմ հայրենիքը, դրա համար եմ *** պաստառը պարզել»․ Գոռ Մուրադյան
![]() 344 Կիրակի, 06 օգոստոսի, 2023 թ., 17:12 Երեկ Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արցախի հերոս 30-ամյա Գոռ Մուրադյանը «Դավաճան» գրությամբ պաստառ էր պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էին Նիկոլ Փաշինյանը, կառավարական մյուս հյուրերը։ Պաստառը հայտնվել է սպորտային շքերթի ժամանակ Ստեփանակերտի մարզիկների բեմ բարձրանալու պահին։ Գոռ Մուրադյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. «Ես նեղված եմ ստեղծված իրավիճակից․ սահման է դրված Հայաստանի ու Արցախի միջև, ու չենք կարող գնալ Արցախ, ոտք դնել իմ հողին։ Ես բազում ընկերներ եմ կորցրել, ես կորցրել եմ իմ եղբորը՝ հորեղբորս որդուն՝ տանկիստ Արամայիս Մուրադյանին, հերոսի մահով ընկավ, բոլոր գիտեն։ Ինչպե՞ս կարող եմ լավ զգալ այս վիճակից։ Ինձ ասում են Արցախի հերոս ես, դա կոչում է, որ շնորհել են, բայց ես ինձ չեմ համարում հերոս, քանի դեռ մենք ազատ հայրենիք չունենք։ Ազատ հայրենիք ունենալը իմ երազանք է, թող թույլ տան բոլորս կռվենք իմ հոր ու պապի պես, ինչպես 1992 թվականին բահերով կռվեցին, Արցախ ազատագրեցին։ Ինչո՞ւ չեք թույլ տալիս։ Ես մեռնելուց չեմ վախենում, գնանք կռվենք մեր հողի համար։ Հայրենիքը փոքրանում է, Եռաբլուրը մեծանում, չպիտի նստենք ու նայենք, թե ինչպես է հայրենիքը փոքրանում։ Մենք պարտավոր ենք մեծացնել...»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12

