Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված շինծու մեղադրանքը չի ընդունում»․ ԱԺ պատգամավոր

«Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված շինծու մեղադրանքը չի ընդունում»․ ԱԺ պատգամավոր
242
Երեքշաբթի, 08 օգոստոսի, 2023 թ., 20:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վաղը՝ օգոստոսի 9-ին, ժամը՝ 11։00-ին, Իջևան քաղաքում տեղի կունենա մեր ընկեր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների վերաբերյալ հերթական դատական նիստը։
Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված շինծու մեղադրանքը չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։
Ինչպես փաստաբանն է բազմիցս նշել՝ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Սուրեն Մանուկյանի մեղավորության մասին։
Ներկա եմ լինելու դատական նիստին՝ սատարելով ընկերոջս և հավատալով արդարության վերջնական հաղթանակին»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան