«Իշխանության թեզերը, որ Արցախը հանձնելով ՀՀ քաղաքացին ավելի անվտանգ է ապրելու, այլևս մահացել են». Տ. Աբրահամյան
![]() 400 Հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ., 21:54 «Կոնկրետ Հայաստանի հետ կապված, կարծում եմ, իրավիճակը շատ պարզ է: Հայաստանի կողմից չէր կարող լինել համարժեք արձագանք այն պարագայում, երբ որ նույն ինքը՝ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում»,- 24TV-ի եթերում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցող զարգացումներին: Խոսելով իշխանությունների կողմից շրջանառվող թեզերից, թե Արցախի հանձնման պարագայում ՀՀ քաղաքացին ավելի լավ և անվտանգ է ապրելու, Աբրահամյանն ասաց. «Հայաստանում ապրող մարդը տեսավ, որ ինքը ո՛չ անվտանգ է, ո՛չ ավելի լավ է ապրում, և այս թեզերը, որ երկար ժամանակ աշխատում էր, հիմա մահացել են: Այսօր ես տեսնում եմ, որ արդեն թույլ արտահատված ձևով գիտակցում կա հասարակության մեծամասնության մոտ, որ իրականության մեջ Արցախը հայկական ճակատի մի ուղղությունն է, և եթե այդ ճակատը հանկարծ ընկնի, ապա այդ ճակատը տեղափոխվելու է այլ ուղղություն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
