Արցախի շրջափակումը դատապարտող բանաձևի ընդունման պահանջով ցույց կանցկացվի ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև
![]() 372 Հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ., 23:48 Օգոստոսի 20-ին՝ կիրակի օրը, Նյու Յորք քաղաքում տեղակայված ՄԱԿ-ի կենտրոնակայանի առջև ժամը 12-ին (կեսօրին) Անվտանգության խորհրդի կողմից Արցախի շրջափակումը դատապարտող և անհապաղ վերացնել պահանջող բանաձևի ընդունման պահանջով ցույց կանցկացվի: Ըստ կազմակերպիչների՝ աշխարհի շատ պետություններ, միջազգային և դատական կառույցներ դատապարտել են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները՝ կոչ անելով բացել Լաչինի միջանցքը. ցավոք՝ անարդյունք: «Հարգելի հայրենակից, նախորդ տարվա դեկտեմբեր ամսից շրջափակման մեջ գտնվող Արցախում մեր քույրերն ու եղբայրները կանգնած են սովի ու ցեղասպանության իրական վտանգի առջև… Արցախահայության աղետալի վիճակն ամեն օր է՛լ ավելի է բարդանում, ուստի միասին կոտրենք հուսահատությունը, տե՛ր կանգնենք մեր իրավունքներին, բարձրացնենք մեր ձայնը հանուն Արցախի մեր հայրենակիցների»,- նշել են ցույցի կազմակերպիչները, փոխանցում է Aliq.Ge-ն։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
