«44-օրյա պատերազմի տարելիցից 4 օր առաջ կառավարությունը մեծ համերգ է կազմակերպում». Էդիկ Բաղդասարյան
![]() 329 Ուրբաթ, 11 օգոստոսի, 2023 թ., 16:48 Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սեպտեմբերի 23-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցից 4 օր առաջ կառավարությունը մեծ համերգ է կազմակերպում: Փոխվարչապետերը, նախարարներն այսօր կառավարության նիստին խոնարհ նստած էին: Ու չնայած նրանցից ոմանք դեմ էին այդ որոշմանը, բայց լռել են: Լուռ ու հնազանդ են բոլորը: Մեկդ, գոնե մեկդ ըմբոստացեք էդ որոշմանը: 6 միլիոն դոլար ենք ծախսելու: Այդ 6 միլիոնը հատկացրեք քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը: Արցախում սնունդ ու դեղորայք չկա, չգիտենք, թե ամեն րոպե ինչ կարող է տեղի ունենալ այնտեղ, սահմաններին: Այս ֆոնին ինչո՞ւ եք այդ տոնակատարությունը կազմակերպում: Չեղարկեք այդ համերգը: Եվ ընդհանրապես, կառավարությունն ի՞նչ գործ ունի համերգ կազմակերպելու հետ»: Աղբյուրը` Էդիկ Բաղդասարյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
