«Տեղեկություններ կան համատարած թերսնման դեպքերի մասին». Վարդան Սարգսյանը՝ ԼՂ-ում իրավիճակի մասին
![]() 311 Ուրբաթ, 11 օգոստոսի, 2023 թ., 17:54 Բեռները Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու շուրջ համաձայնության գալ դեռ չի հաջողվել: Կոռնիձորի սահմանային հատվածում «Լուրերի» թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ստեղծված իրավիճակին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: «Չափազանց մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ղարաբաղից, որոնք վկայում են, որ կյանքի գրեթե բոլոր բնագավառներում համարյա կաթվածահար իրավիճակ է: Առողջապահություն, կրթական համակարգ, գյուղատնտեսություն, տրանսպորտ, էներգետիկա, ջրամատակարարում՝ լրջագույն խնդիրներ են գրեթե բոլոր ուղղություններով»,- ասել է Վարդան Սարգսյանը՝ հավելելով, որ անտարբերությունը նման իրավիճակում անթույլատրելի է, և անհրաժեշտ քայլերն առավել հրատապ են դառնում: «Տեղեկություններ կան համատարած թերսնման դեպքերի մասին, որոնք նույնպես արդեն բերել են անդառնալի հետևանքների: Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է, որ գործուն և հստակ քայլերն անհրաժեշտ են»,- ասել է նա: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
