Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Նիկոլի վախերը գնալով ուժգնանում են». Մարգարիտ Եսայան

«Նիկոլի վախերը գնալով ուժգնանում են». Մարգարիտ Եսայան
279
Շաբաթ, 12 օգոստոսի, 2023 թ., 10:18

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է․․. Արդեն երկու ամիս Արմեն Աշոտյանը անազատության մեջ է, բայց ինքը շատ ավելի ազատ է, քան վախեցած նիկոլը և նրա համար վնգստացող դատաիրավական համակարգը։
Հա, կան հատուկենտ դատավորներ և իրավապահ համակարգի աշխատողներ, որ փորձում են էս ռեպրեսիաների, ճնշումների և հեռախոսային «արդարադատության» պայմաններում մնալ իրենց մասնագիտական արժանապատվության մեջ, քիչ են, բայց դեռ կան։ Այսօր՝ օգոստոսի 12-ին Արմեն Աշոտյանի կալանքի հարցն է քննվելու։
Դատավորը կերկարա՞ցնի, թե կփոխի խափանման միջոցը միայն ենթադրելի է։ Մեկ բան ակնհայտ է՝ գործող վարչախումբը ահռելի ճնշումների տակ է, թե ներսում՝ ապացույցը երիտասարդ հանրապետականների արդեն երկու ամիս տևած ամենօրյա ակցիաները, երթերը և միջոցառումները, որոնցով պահանջում են ազատություն Արմեն Աշոտյանի համար, մյուս կողմից միջազգային տարբեր ռանգի գործիչների պահանջը, զարմանքը, մտահոգությունը, այս քաղաքական վրեժխնդրության եւ մատից ծծած գործի առնչությամբ, և, նաև՝ սոցհարցումների աղաղակող տվյալները, ըստ որոնց ՀՀ-ի քաղաքացիների կեսից ավելին Արմեն Աշոտյանին քաղբանտարկյալ է համարում․․։
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ժամը 14․00-ին դատական նիստն է ու ես լինելու եմ դատարանի մոտ, մենք բոլորս լինելու ենք դատարանի մոտ և պահանջելու ենք անհապաղ և հենց դատարանի դահլիճից ազատ արձակել Արմեն Աշոտյանին։
Այո, Արմենը բոլոր ազատներից ամենազատն է և բոլոր ընդդիմադիրներից ամենաընդդիմադիրը։
Արմեն Աշոտյանը, ինչպես անցած հինգ տարիներին, այնպես նաև անցած երկու ամսում երբեք իր պայքարի զենքը՝ իր գրիչը, իր միտքը, իր սկզբունքները ցած չդրեց, նրա միտքը աշխատեց, անգամ բանտի փակ պատերի ներսում։ Արմենը լույս է տալիս, լույս է բերում հայի համար, Արցախի համար, բոլորիս եւս մեկ անգամ ապացուցելով, որ ինքը ազատ է պայքարի ցանկացած դաշտում։ Անգամ անազատության մեջ Արմեն Աշոտյանը օրակարգ թելադրեց, խիստ եղավ, աչալուրջ, երբեք թույլ չտվեց որ հայ մարդու, հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացու հիմնական օրակարգը մոռացվի, որ Արցախի շրջափակման եւ դանդաղ ցեղասպանության հարցը մոռացվի, անտեսվի։
Անգամ բանտի մութ պատերից Արմենը մեր ժողովրդին լույս տվեց, հույս տվեց եւ անսասան հավատ, որ Արցախը երբեք չի լինելու ադրբեջանինը, որ մենք մեր պայքարի սուրը չենք դնելու պատյան քանի դեռ չենք հեռացրել նիկոլին։ Անգամ բանտի մութ պատերից Արմեն Աշոտյանը հրահանգեց երբեք, ոչ մի վայրկյան չդադարեցնել կռիվը՝ հանուն Արցախի և հանուն Հայաստանի։
Իմ անհանգիստ, տաղանդավոր և սիրելի ընկեր Արմեն Աշոտյանն այսօր կկանգնի նիկոլի համար վնգստացող դատարանի առաջ, անարդար և կեղծ մի արդարադատություն, որը կամակատար է, և կատարում է նիկոլի վախերի ծնունդ բոլոր հրահանգները։ Ակնհայտ է, այլևս ոչինչ չի օգնում նիկոլին, նրա վախերը գնալով ուժգնանում են․․. Նիկոլը վախենում է մտածող մարդուց, տաղանդավոր մարդուց, վախենում է սկզբունքային ու հանուն հայրենիքի, հանուն Արցախի մինչեւ վերջ պայքարի ելած եւ հաղթելու վճռականություն ունեցող մարդուց․․Նիկոլը վախենում է ՄԱՐԴՈՒՑ, և դա է պատճառը, որ նրա բոլոր քայլերը հակամարդկային են, հակահայկական, հակաարցախյան։
Վախենում է անգամ իր իսկ կողմից «շրջափակված» դատարաններից ու դատավորներից, որովհետև եղել են դեպքեր, եղել են իրական դատավորներ, որ վճիռ են կայացրել ոչ թե հանուն նիկոլի վախերի, այլ՝ հանուն արդարադատության․․․ Այսօր պարզ կլինի, այս դատավորը հլու-հնազանդ «վնգստալու» է հանուն նիկոլի վախերի, թե՝ հարգելու է դատավորական իր պատմուճանի պատիվը, իր մասնագիտական արժանապատվությունը, այսօր պարզ կդառնա, դատավորը վճիռ է կայացնելու է հանուն արդարադատությա՞ն, թե՝ հանուն նիկոլության․․․․
Մեր օրերի զավեշտն է՝ իրական հանցագործները այսօր իշխանության իմիտացիա են անում եւ հայրենքի, Արցախի համար պայքարող քաղաքական, ռազմական, հասարակական շատ գործիչներ անազատության մեջ են, քաղբանտարկյալներ են։ Ու քանի դեռ մենք իրական հանցագործներին չենք հեռացրել, այդպես է լինելու։ Պետք է դրանց հեռացնել, որ նորմալ, հայրենասեր պայքարող մարդիկ լինեն ազատության մեջ։
Օգոստոսի 12-ին Աշոտյանի «գործը» քննող դատավորը քննություն պետք է հանձնի, ընտրություն պետք է կատարի, կընտրի՞ արդարադատությունը և կփո՞խի Արմեն Աշոտյանի խափանման միջոցը, ուրեմն դատավոր է և ոչ խամաճիկ․․. Հակառակը կանի՝ ուրեմն թող հանի դատավորի թիկնոցը, մի գոգնոց կապի եւ նիկոլի վախերը հավաքի․․․»:

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան