Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«6 մլն դոլարով հնարավոր է վերանորոգել ՀՀ բոլոր զորամասերը». Վաչիկ Գրիգորյան

«6 մլն դոլարով հնարավոր է վերանորոգել ՀՀ բոլոր զորամասերը». Վաչիկ Գրիգորյան
285
Շաբաթ, 12 օգոստոսի, 2023 թ., 15:12

Լրագրող Վաչիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «6 մլն դոլարով հնարավոր է վերանորոգել ՀՀ ՊՆ բոլոր զորամասերը՝ էլեկտրականությունից մինչև ներքին ու արտաքին հարդարանք: Զինվորների համար կստեղծվեն կեցության ու ուսումնառության համար բարենպաստ պայմաններ, որն իհարկե շատ ուղիղ կապ ունի մարտունակության բարձրացման հետ:
Իսկ ինչ կտա Սնուփ Դոգը, լավ ժամա՞նց, ինչն է շատ Հայաստանում՝ ժամանցային վայրերն ու իվենթները: Չէ ես դեմ չեմ, թող գա, ինքը վերջնա, համ էլ բազմաթիվ երկրպագուներ ունի, կուրախանան: Բայց ինչի՞ պետբյուջեի հաշվին:
Բիզնես է չէ՞, թող մի մասմավոր կազմակերպություն աներ, բյուջեին հարկ տային, համերգի ֆինանսական ռիսկերն էլ էդ կազմակերպությունն ու Սնուփը կրեին»:

Աղբյուրը`   Վաչիկ Գրիգորյան