«Նիստը հետաձգվեց». Տիգրան Աթանեսյան
![]() 340 Շաբաթ, 12 օգոստոսի, 2023 թ., 16:18 «Դատարան ներկայացված միջնորդությունը, զարմանալիորեն հայտնաբերեցինք, հասցեագրված էր ոչ թե Հակակոռուպցիոն դատարանին, այլ՝ Երևանի դատարանին: Պահանջեցինք՝ թողնել առանց քննության, ինչին դատավորը պատասխանեց՝ տեխնիկական վրիպակ է: Այս հարցի վերաբերյալ կդիմենք պատկան մարմիններին, որպեսզի դատավորի պատասխանատվության հարց բարձրացվի. ինքը վարույթ է ընդունում մի միջնորդություն, որն իրեն չէ հասցեագրված: Երկրորդ, բացարկ ենք հայտնել դատավորին, հաշվի առնելով, որ նրա հայրը և եղբայրը Մարտի 1-ի հետ կապված իրադարձություններով ենթարկվել են քաղաքական հալածանքների՝ նախկին իշխանությունների կողմից: Ասացի՝ եթե քո ընտանիքը ենթարկվել է քաղաքական հալածանքների, հիմա դու ես ենթարկում»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգվեց մինչև երկուշաբթի՝ ժամը 12:30. «Պարզվեց, որ քննիչը միջնորդությանը կից ներկայացրել է 9 ձայնասկավառակ, որոնց տևողությունը 23 ժամ է... Բուն միջնորդության քննություն տեղի չի ունեցել»,- հավելեց նա: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
