Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. նրանց լուսանկարները տարածելն անընդունելի է». ՄԻՊ

«Հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. նրանց լուսանկարները տարածելն անընդունելի է». ՄԻՊ
320
Շաբաթ, 12 օգոստոսի, 2023 թ., 20:36

«Ադրբեջանցի օգտատերերը շարունակում են տարածել 2022 թվականի սեպտեմբերից Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների լուսանկարներն ու տեսանյութերը, ինչը բացարձակապես անընդունելի է: Հայ ռազմագերիները Ադրբեջանում դեռևս գերության մեջ են պահվում և պետք է հնարավորինս շուտ ազատ արձակվեն»,-այդ մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը: