Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Չեք գտնի մի ասֆալտապատվող փողոց, որտեղ հաջորդ օրն իսկ չկան ակնառու թերություններ». Հակոբ Բադալյան

«Չեք գտնի մի ասֆալտապատվող փողոց, որտեղ հաջորդ օրն իսկ չկան ակնառու թերություններ». Հակոբ Բադալյան
231
Երկուշաբթի, 14 օգոստոսի, 2023 թ., 02:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևանում կատարվող փողոցային ասֆալտապատման անորակությունը տեսանելի է անզեն աչքով: Գրեթե չեք գտնի մի ասֆալտապատվող փողոց, որտեղ կամ հենց հաջորդ օրն իսկ չկան ակնառու թերություններ, կամ դրանք չեն առաջանում ընդամենը մի քանի օր անց:
Ափսոս են, պարզապես ափսոս են հանրային այդ ռեսուրսները: Իսկ դրա պատճառն այն է, որ չկան կառավարման, վերահսկողության ստանդարտներ, չկան աշխատանքի գնահատման բարձր ստանդարտներ:
Իսկ դա արդեն չի վերաբերում միայն ասֆալտապատմանը, այլ համընդհանուր երեւույթ է, որ ցավալիորեն բնորոշ է կառավարման բոլոր ուղղություններին:
Դրա փոխարեն, վարչապետը պաշտոնյաներին հանձնարարում է «դուրս գալ» կաբինետներից, մարդկանց հետ շփվել, որ խնդիրներին ծանոթանան:
Սա ևս կառավարման ցածրորակ ստանդարտի դրսեւորում է, պայմանական ասած՝ միջնադարյան ստանդարտ, երբ թագավորը կամ իշխանը չարչու պես հագնվում էր և շրջում թագավորությունում: Կառավարման արվեստը այդ ընթացքում արձանագրել է հսկայական առաջընթաց, որպեսզի պաշտոնյան արդյունավետ աշխատի հենց իր կաբինետում, քանի որ իր կաբինետում անարդյունավետ պաշտոնյան դրանից դուրս գալով ինքնաբերաբար չի դառնում արդյունավետ: Ընդամենը հասարակության աչքին է առժամանակ ինչ-որ բան սկսում այլ երևալ, որը ընդամենը ժամանակավոր կառավարչական էֆեկտ է»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան