Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մի՞թե միջազգային կառույցներն անգամ նման հարցեր լուծելու կենսունակությունն են կորցրել». Արմեն Պետրոսյան

«Մի՞թե միջազգային կառույցներն անգամ նման հարցեր լուծելու կենսունակությունն են կորցրել». Արմեն Պետրոսյան
251
Երեքշաբթի, 15 օգոստոսի, 2023 թ., 14:24

Արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտանեկան մեծագույն ողբերգությունն էլ ո՞նց է լինում...
Արցախի Ճարտար քաղաքում բնակվող Դադայան ընտանիքը ոչ միայն կորցրել է իր դստերը՝ 21-ամյա Հելենին (ով չարաբաստիկ ավտովթարի զոհերից էր և 9 ամիս շարունակ չէր տեսել հարազատներին), այլև նրան վերջին հրաժեշտի հնարավորությունից է զրկված...
Մի՞թե միջազգային կառույցներն անգամ նման հարցեր լուծելու կենսունակությունն են կորցրել...»:

Աղբյուրը`   Արմեն Պետրոսյան