Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բազմաթիվ նախագծերում կամավոր էր ու հրաշալի թիմակից»․ Եվրասիա միջազգային համալսարան

«Բազմաթիվ նախագծերում կամավոր էր ու հրաշալի թիմակից»․ Եվրասիա միջազգային համալսարան
225
Երեքշաբթի, 15 օգոստոսի, 2023 թ., 19:42

Եվրասիա միջազգային համալսարանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Խոր կսկիծով հայտնում ենք, որ օգոստոսի 14-ին Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի զոհ է դարձել նաև մեր լուսավոր գործընկերն ու ուսանողուհին՝ արցախցի Հելեն Դադայանը:
Նա սովորում էր «Կառավարում» մասնագիտության ավարտական կուրսում, ամբիոնի վարիչի օգնականն էր, փայլուն ուսանող և «ՕՀԱՆՅԱՆ» կրթաթոշակակիր, բազմաթիվ նախագծերում կամավոր էր ու հրաշալի թիմակից:
Եվրասիա միջազգային համալսարանի ամբողջ ղեկավար կազմը, դասախոսական և ուսանողական անձնակազմը այս ծանր պահին կիսում են նրա անդառնալի կորստի ցավն ու վիշտը»։