«Ադրբեջանը կարող է կտրուկ գործողությունների դիմել»․ Նաիրի Հոխիկյան
![]() 312 Չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ., 00:48 Լրագրող, մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի կողմից պետք է սպասենք կտրուկ ծայրահեղ գործողություններ՝ հարձակումից մինչև միջանցքի բացում ՄԱԿ ԱԽ-ում օգոստոսի 16-ին նախատեսված հատուկ նիստին ընդառաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը զանգել է Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովին։ «Հատուկ շեշտադրվել է սկզբունքորեն ավելի վաղ համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության շուտափույթ ապաէսկալացմանը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակմանը, ներառյալ՝ Լաչինի միջանցքը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանի նախաձեռնությամբ այս քայլը խոսում է այն մասին, որ Բաքվում լրջորեն անհանգստացած են միջազգային կազմակերպության բարձրագույն մարմնում Արցախի հետ կապված հարցի քննարկման համար և փորձում են որոշ մանիպուլյացիաների դիմել։ Լավրովին զանգելով՝ Ադրբեջանը փորձում է առևտուր անել Ռուսաստանի հետ և ավելի խճճել ռուսական գործոնը մեր տարածաշրջանում։ Համամիտ եմ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հետ, որ Ադրբեջանը կփորձի Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու դիմաց բացել միջանցքը, և այդ հարցում Ադրբեջանին պետք է լինելու Ռուսաստանի աջակցությունը կամ գոնե լռությունը։ Չեմ բացառում, որ ՄԱԿ ԱԽ նիստից ժամեր առաջ՝ օգոստոսի 16-ի օրվա ընթացքում, ադրբեջանական կողմը բացի ճանապարհը և այդկերպ վիժեցնի հատուկ նիստի օրակարգը։ Բայց վտանգ էլ կա, որ Ադրբեջանը կարող է լայնածավալ հարձակում սկսել առաջնագծի երկայնքով և շեղել ուշադրությունը հումանիտար հարցերից դեպի ռազմական իրավիճակ, մանավանդ որ արդեն 1 ամիս է՝ Ադրբեջանը իր կեղծ հայտարարություններով փորձում է տպավորություն ստեղծել, որ իբր հայկական կողմն է լարվածություն ստեղծում առաջնագծում։ Առաջնագծում հայկական զորքը պարտավոր է ծայրահեղ զգոն լինել»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
