Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ձեզ որքա՞ն գումար են վճարել». ռուս խաղաղապահը՝ ճանապարհը փակած արցախցիներին

«Ձեզ որքա՞ն գումար են վճարել». ռուս խաղաղապահը՝ ճանապարհը փակած արցախցիներին
251
Չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ., 10:42

«Իսկ ինչու խաղաղապահները չեն ուզում բացել Լաչինի միջանցքը, որովհետև ռուսական իմպերիան դողո՞ւմ է Ադրբեջանի առաջ»,- դիմելով վերջիններին, ասաց ակտիվիստ Արթուր Օսիպյանը:

Մոտենալով արցախցիներին, ռուս խաղաղապահը հարցրեց՝ որքա՞ն գումար են ձեզ վճարել: Հարցը վրդովվեցրեց Օսիպյանին. «Չե՞ք ամաչում: 120 հազար մարդու գերի եք հանձնել, ո՞վ պետք է ինձ վճարեր, որպեսզի ես պայքարեի իմ իրավունքների համար»:

«Ահա թե ովքեր են ռուս խաղաղապահները: Եկել են մեզ օգնելու, պաշտպանելու, բայց արդյունքում գերի հանձնեցին թշնամուն: Եվ այդքանից հետո մեզ ասում են՝ ո՞վ է ձեզ վճարում: Արցախցիները ցեղասպանվում են, մեզ հարցնում են՝ ի՞նչի համար եք փակել ճանապարհը»,- ասաց արցախցի ակտիվիստը: