Արցախյան պատերազմի մասնակիցը զենք-զինամթերքը թողել է Ջերմուկի կիսակառույց շինությունում
![]() 183 Չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ., 13:18 Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության բացատրական աշխատանքները ցանկալի արդյունք են տալիս։ Օգոստոսի 15-ին 911 զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արցախյան պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողել է Ջերմուկ քաղաքից աղբավայր տանող ճանապարհի կիսակառույց շինությունում։ Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ՍՎԴ» տիպի դիպուկահար հրացան՝ «ՊՍՕ-1» տեսակի օպտիկական սարքով, և 7,62 մմ տրամաչափի 10 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով, հակատանկային 1 նռնականետ, 1 «ՊՊ-61Բ» օպտիկական սարք, 2 «Ֆ-1» նռնակ՝ պայթուցիչներով, 5 նռնակի պայթուցիչ, մետաղյա տուփեր՝ 5,45 մմ տրամաչափի՝ 366, և 7,62 մմ տրամաչափի՝ 334 փամփուշտով, 12,7 մմ տրամաչափի 2 կրակոց, ինքնաձիգի՝ 13 և «ՍՎԴ»-ի 3 դատարկ պահեստատուփեր, ինքնաձիգի պահեստատուփերի պայուսակ, սաղավարտ և զրահաբաճկոն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
