Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«25-օրյա «ուսումնավարժական հավաքներ» կոչվածն իրականում վարժական հավաքներ չեն». Կարեն Վրթանեսյան

«25-օրյա «ուսումնավարժական հավաքներ» կոչվածն իրականում վարժական հավաքներ չեն». Կարեն Վրթանեսյան
286
Չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ., 14:36

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարդում ենք ՊՆ-ի հաղորդագրությունը.
«Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Վարժական հավաքի մասնակցին հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ»։
ՎԱՐԺԱԿԱՆ հավաքի մասնակիցը հեռացել է ՄԱՐՏԱԿԱՆ դիրքից։
Էս անհեթեթությունն իրականում ոչ թե ՊՆ-ի մամուլի հաղորդագրությունը գրողի գլխից է գալիս, այլ նիկոլապետության խայտառակ օրենքներից։
Օրինակ՝ այսպես կոչված, «25-օրյա ուսումնավարժական հավաքներ» կոչվածն իրականում վարժական հավաքներ չեն, այլ ընդամենը 7-օրյա թեթև պատրաստությունից հետո մարդկանց 2 շաբաթով տանում են առաջնագիծը պահելու՝ շատ լավ գիտակցելով, որ թշնամու հարձակման դեպքում այդ մարդկանց ճնշող մեծամասնությունը առաջնագիծը պահել չի կարողանալու։
Վերջում էլ կասեն. «Ըհըն, ի՞նչ աներ խեղճ նիկոլը, եթե մոբը վատն էր, լավ չկռվեց, դասալքեց»»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան