Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Թշնամին ձեր քթի տակից հայ տղու է տարել»․ Արմինե Մելքոնյան

«Թշնամին ձեր քթի տակից հայ տղու է տարել»․ Արմինե Մելքոնյան
268
Չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ., 17:48

Լրագրող Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես մեկ-մեկ ուզում եմ հասկանալ մեր ՊՆ լրատվական բաժինն ո՞ւմ օգտին է գրում։ Առավոտից, բա թե վարժանքների մասնակիցը լքել է ինքնակամ։
Լուրջ ինքնակա՞մ, հենց ընենց որոշեց ինքնակամ գնա՞լ։ Ոչ թե անհետացել է, ոչ թե հնարավոր է թշնամին առևանգել է, այլ վերցրել ու ինքնակամ գնացել է։
Ձևակերպումների մեջ երկու բան եմ տեսնում.
1. Որպեսզի բանակի անտեր վիճակը ծածկեք, որովհետև թշնամին հասել է մինչև վարժանքների վայր ու ձեր քթի տակից մեր հայ տղու է տարել։
2. Թշնամու ջրաղացին ջուր լցնել»։

Աղբյուրը`   Արմինե Մելքոնյան