Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը՝ Հայաստանում հեմոդիալիզ ստանալու նպատակով

Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը՝ Հայաստանում հեմոդիալիզ ստանալու նպատակով
256
Չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ., 20:06

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Շաքարային դիաբետով, կույր, անվասայլակին գամված և հեմոդիալիզ ստացող Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը՝ Հայաստանում հեմոդիալիզ ստանալու նպատակով:
Սա հստակ բռնի դեպորտացիայի օրինակ է Ադրբեջանի կողմից: Էլ անարյուն ցեղասպանությունն ինչպիսի՞ն է լինում:
Արցախի լիակատար պաշարման պատճառով հեմոդիալիզ ստացող անձինք կմահանան, երբ բժշկական պարագաները վերջանան: Այդ պատճառով նրանց մի մասն արդեն հարկադրված տարհանվել է Կարմիր խաչի կողմից»:

Աղբյուրը`   Արտակ Բեգարյան