Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Որ երկրներից են ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան. «Ժողովուրդ»

Որ երկրներից են ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան. «Ժողովուրդ»
176
Հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ., 09:06

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանը 2023 թվականի հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, զբոսաշրջիկների թվի զգալի աճ է ունեցել։

Օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հունիսին զբոսաշրջիկների թիվը 1 միլիոնից ավելի է կազմել, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակայատվածի համեմատ, 70 տոկոսով ավելի է։

Սակայն նկատենք, որ զբոսաշրջիկների թվի այսպիսի աճի հիմնական պատճառը ռուս -ուկրաիանական պատերազմն է։ Այդ մասին են վկայում նաև պաշտոնական թվերը։ Բանն այն է, որ ժամանած զբոսաշրջիկների 51 տոկոսից ավելին ՌԴ քաղաքացիներ են։ Ընդ որում՝ հսկայական աճ է գրանցվել նաև ՌԴ-ից դեպի Հայաստան թռիչքների ինտենսիվության մասով։ Առհասարակ, ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվն աճել է 2,1 անգամ»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում