Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում
204
Հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ., 23:54

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 20:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս վիրավորին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։