Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Երեխաների պաշտպանության համար փող չկա, Սնուփ Դոգի համերգի համար՝ կա». Արման Ղարիբյան

«Երեխաների պաշտպանության համար փող չկա, Սնուփ Դոգի համերգի համար՝ կա». Արման Ղարիբյան
222
Ուրբաթ, 18 օգոստոսի, 2023 թ., 17:30

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «Մի բան ասեմ ու կարող եք ինձնից նեղանալ։
Հիշո՞ւմ եք Խաշթառակում ծեծից սպանված երեխային, իսկ Պեմզաշենի երեխաներին։ Մոռացե՞լ էիք։ Սա էլ կմոռանաք։
Աղմուկի շնորհիվ խիստ պատիժ կստանան հանցագործները, կմոռանաք, կանցնեք հաջորդ տաք թեմայի քննարկմանը, մինչև հաջորդ աղմուկ հանած զոհը լինի․․․
Եթե Խաշթառակից հետո գոնե 100 քաղաքացի շարունակաբար պահանջեր համակարգային փոփոխություններ, գուցե չունենայինք այսօրվա տեսանյութը։ Բայց մենք գործ անել չենք սիրում, աղմուկ ենք սիրում ու հույզեր։
Իսկ կառավարությունը կասի՝ երեխաների պաշտպանության համար փող չկա, Սնուփ Դոգի համերգի համար՝ կա»։

Աղբյուրը`   Արման Ղարիբյան