Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ադրբեջանական դատարանն ապօրինի կալանավորել է ԶՈՒ գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին

Ադրբեջանական դատարանն ապօրինի կալանավորել է ԶՈՒ գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանին
160
Ուրբաթ, 18 օգոստոսի, 2023 թ., 20:12

Ադրբեջանական դատարանն ապօրինի կալանավորել է Հայաստանի զինված ուժերի պահեստազորային Գագիկ Ոսկանյանին, ով օգոստոսի 16-ին գերեվարվել էր։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանը Ոսկանյանի դեմ մեղադրանք է առաջադրել մի քանի հոդվածով։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 16-ին մարտական դիրքը լքել է պահեստազորի, ուսումնամարզական հավաքի մասնակից Գ.Ո-ն: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնել էր, որ իրենք գերեվարել են Գագիկ Ոսկանյանին։