«Հայաստանը կատարում է ինկուբատորի դեր սփյուռքի համար». Կիվիրյան
![]() 266 Շաբաթ, 19 օգոստոսի, 2023 թ., 02:12 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ սրանից մի հարյուր տարի առաջ Գարեգին Նժդեհը շատ դիպուկ նկատել է, որ Հայը Հայաստանից դուրս դատապարտված է ուծացման։ Ու հասկացել, որ դրա դեմը առնելու միակ ճանապարհը հայրենիք վերադառնալն ա, ինչը ինքը նախընտրեց անգամ կալանավորի կարգավիճակում, դրա համար էլ երբ սովետական զորքերը մտնում էին Բուլղարիա, ինքը մնաց այնտեղ, փաստացի հանձնվելով Սմերշին։ Ցեղասպանությունից հետո ձևավորված հայկական սփյուռքի մեծ մասը արդեն ձուլվել կամ կիսաձուլվել ա, ուղղակի անկախությունից հետո արդեն անկախ Հայաստանից մեկնածները նոր միս ու արյուն հաղորդեցին սփյուռքին, սակայն 2-3 սերունդ ու նորից նույն վիճակն ա լինելու։ Ցավոք, Հայաստանը կատարում է ինկուբատորի դեր սփյուռքի համար, ապահովելով հա նոր գլխաքանակ, փոխանակ լինի հակառակը։ Ինչևէ, հենց դա հաշվի առնելով էլ, ես ուղիղ մատնանշել էի, որ հզոր սփյուռք ասածը հայկական գեղեցիկ միֆ ա, առավել ևս, որ դա համազգային աղետ ա, որ ինքը աճել ա Հայաստանի բնակչության հաշվին։ Բայց մարդիկ ոչ Նժդեհի այդ համապատասխան մտքերն են կարդացել ու վերլուծել, ոչ այլ նման գնահատականներ, ուղղակի կառչել են այն հիմար կարգախոսից, որ մեզ պետք ա հզոր սփյուռք։ Այնինչ մեզ պետք ա հզոր Հայաստան ու հայրենադարձություն, որ այն հայն էլ, որ չի ցանկանում որ ինքը կամ իր սերունդը Նժդեհի ասած, ուծանա, կարողանա վերադառնալ ու ապրել հայրենիքում»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
