«Թուրքը պատրաստվում է կրկնել այն, ինչ իրեն անարգել հաջողվեց դեռևս խորհրդային 88-91 թթ-ին». Գևորգ Դանիելյան
![]() 235 Ուրբաթ, 18 օգոստոսի, 2023 թ., 22:30 ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքը ստեփանակերտցի միամիտ ու ճարահատյալ մարդկանց զանգում է՝ իբր նրանց բնակարանները գնելու մտադրությամբ, ծաղրի ենթարկում ու նյութը տարածում համացանցում: Միամիտ ու արդեն անվերջ խաբված մեծահասակներն էլ անկաշկանդ պատմում են ծանր վիճակի և իրենց մտադրությունների մասին: Բայց այս դրվագում առանցքայինն այլ է՝ թուրքը պատրաստվում է կրկնել այն, ինչ իրեն անարգել հաջողվեց դեռևս խորհրդային 88-91 թվականներին, երբ հարկադրեցին թողնել տներն ու ապրուստի տարրական միջոցները և երեխաներին գրկած դիմել փախուստի: Սա պետք է մտցնել ալիևի աչքը և ընդմիշտ փակել բերանը: Այդ շուրջ 350 հազար փախստականների մեծ մասին ի պաշտոնե (ՀՀ դատախազության Ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետն էի) ընդունել եմ, գույքագրել իրենց անասելի կորուստները, արձանագրել կատարված ոճրագործությունները: Անգամ վտարանդի ադրբեջանցի գրողներն են մանրամասն նկարագրել այդ անմարդկային ոճրագործությունները: Եվ հիմա, երբ լսում եմ ալիևի հոխորտանքը՝ առայժմ սկզբի համար 65 հազար ադրբեջանցի փախստականների (վերջիններս ժամանակին, ի տարբերություն հայերի, բարեհաջող վաճառել են իրենց տները և անարգել լքել Հայաստանը) Սյունիք վերադարձնելու մասին, հասկանում եմ, որ խաբված են ոչ միայն պաշարման մեջ գտնվող մեր հայրենակիցները: Բոլորս ենք խաբված, այդ թվում նրանք, ովքեր անգամ չեն հավատացել ու չեն հավատում …»: Աղբյուրը` Գևորգ Դանիելյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
