Իր կյանքին վերջ տալուց առաջ զինվորը մեկ արտահայտություն է արել. «Ժողովուրդ»
![]() 339 Շաբաթ, 19 օգոստոսի, 2023 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 11-ին Արարատի զորամասում ինքնասպան եղած զինվոր Գրանիկ Խնկոյանին սպան բռնել էր թմրանյութ օգտագործելիս, ապտակել էր ու նշանակել ծառայողական քննություն։ Մեր տեղեկությունների համաձայն՝ ծառայողական քննության ժամանակ զինվոր Գրանիկ Խնկոյանը անուններ է տվել, թե ով կամ ովքեր են օգտագործել թմրանյութը։ Ավելին՝ զինվորը ինքնասպանությունից առաջ արտահայտություն էր արել. «Թույլ չեմ տա իմ ծնողը իր գլուխը կախի սրանց մոտ»։ Արդյոք մայորի ապտակը զինվորին դրդեց վերջ տալ կյանքին, թե նրա հետ թմրանյութ օգտագործած ծառայակից ընկերները «հաշիվ պահանջեցին»՝ դժվար է ասել: Հուսանք՝ քննությունը կպարզի: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ օգոստոսի 11-ին ինքնասպան եղած զինվոր Գրանիկ Խնկոյանի դեպքով մեղադրանք է առաջադրվել, ու տնային կալանքի տակ է պահվում ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, կոչումով մայոր Ա.Թ-ն՝ առերևույթ հրապարակավ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ՝ համածառայակիցների ներկայությամբ բռնություն գործադրելու համար։ Նկատենք՝ նախաքննական մարմինը չէր հրապարակել, թե ինչու էր մայորը բռնության ենթարկել զինվորին, մինչդեռ ակնհայտ է, որ սպան զինվորների գործողությունների մասով խայտառակ բացահայտում է արել ու ընքացք տվել։ Ինչո՞վ են զբաղված ՀՀ իրավապահ մարմինները, երբ զորամասերում զինվորները թմրանյութ են օգտագործում, ինչո՞վ են զբաղված Զինվորական դատախազությունը, Պաշտպանության նախարարությունը, երբ սպան զինվորին սթափեցնող ապտակ է տալիս, ու մյուսները երևույթը արմատախիլ անելու համար անգործության են մատնված»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
