Փոխնախարարն ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում. «Ժողովուրդ»
![]() 176 Շաբաթ, 19 օգոստոսի, 2023 թ., 09:36 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղական Ռուբեն Սարգսյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին։ Նշենք, որ Սարգսյանը չունի աշխատանքային լուրջ ձեռքբերումներ. հիմնականում աշխատել է որոշ հասարակական կազմակերպություններում։ Մինչ նախարարի տեղակալ դառնալը՝ 2020 թվականին, տարբեր ծրագրերի շրջանակներում աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ում՝ որպես հետազոտող, խորհրդատու, սոցիոլոգ, վիճակագիր։ Նրա բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 100 եվրո, 5 հազար դոլար, 2 մլն 889 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 հազար դոլար, 2 մլն 700 հազար դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են 13 մլն 547 հազար դրամ, որից 13 մլն 371 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ սոցիալական հարցերի նախարարությունից, 28 հազար դրամը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից, 52 հազար դրամը՝ «ՖՐԻԴՐԻԽ-ԷԲԵՐՏ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից։ Նա 2020 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2011 թվականի արտադրության, Hyundai մակնիշի, սակայն ամուսինը որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Բալյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է վարչապետի աշխատակազմում՝ որպես մոնիթորինգի և գնահատման մասնագետ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն 262 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 17 հազար 800 դոլար և 4 մլն դրամ։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 318 հազար դրամ, որից 5 մլն 476 հազարը՝ վարչապետի աշխատակազմից, 7 մլն 519 հազար դրամը՝ Հասարակական հետազոտությունների առաջատար խմբից. երկու դեպքում էլ եկամտի տեսակը եղել է որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։ Իսկ աշխատանքի վարձատրություն նա ստացել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ից՝ 332 հազար դրամ։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
