Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ամենաշատը վախենում եմ նույն ռազմաքաղաքական ղեկավարության առաջնորդությամբ պատերազմից». Արա Պողոսյան

«Ամենաշատը վախենում եմ նույն ռազմաքաղաքական ղեկավարության առաջնորդությամբ պատերազմից». Արա Պողոսյան
200
Կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ., 02:12

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք մոտենում ենք կարևոր ճամփաբաժնի։
Թշնամին իր հերթին մոտեցնում է կուլմինացիան։
Մենք դեռ 3 տարի առաջ ու դրանից հետո ամեն առիթի ասել ենք, որ դիվանագիտական ճանապարհով մեզ բաժին հասած թշնամու հետ հնարավոր չէ խոսել, հատկապես երբ թշնամին իրեն զգում է որպես տարածաշրջանի սեփականատեր։
Պատերազմի ակտիվ փուլի վերսկսման հավանականությունը չափազանց բարձր է, ու դրան նպաստում է մեր երկրի ռազմական և քաղաքական ղեկավարության մեղմ ասած ապաշնորհությունն ու փողասիրությունը, ժողովրդի ու իշխանության միջև առկա անհաղթահարելի պատնեշը։
Ես ամենաշատը վախենում եմ նույն ռազմաքաղաքական ղեկավարության առաջնորդությամբ պատերազմից, որովհետև դա բացառում է մեր հաղթանակը։
Իսկ հաղթել դեռ կարող ենք։ Այդ հաղթանակը ցավոք 2020 թվականից հետո կարճատև ռազմական գործողությունների միջոցով հնարավոր չէ, այսինքն, երկարատև պատերազմի միջոցով է հնարավոր մեր հաղթանակը՝ պարտիզանական և այլ գործունեությունների միջոցով։
Բայց՝ ո'չ այս իշխանության առաջնորդությամբ»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան