«Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում ԼՂ-ի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը». Մարուքյան
![]() 164 Շաբաթ, 19 օգոստոսի, 2023 թ., 19:24 ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X սոցցանցի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Լեռնային Ղարաբաղի Սարուշեն համայնքի միակ ցորենի արտը՝ բնակիչներին զրկելով հաց ունենալու հնարավորությունից։ Այսինքն, Ադրբեջանը մի կողմից թույլ չի տալիս Հայաստանից ուղարկվող հումանիտար ապրանքները, ալյուրը և այլ առաջնահերթ սնունդ տանել Լեռնային Ղարաբաղ, մյուս կողմից՝ կրակում է խաղաղ գյուղացիների վրա՝ թույլ չտալով նրանց աճեցրած ցորենը հավաքել ու հաց թխել: Այս խնդրի հումանիտար մասը պարզապես Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հետևանքն է, և հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանն օգտագործում է բոլոր միջոցները խաղաղ մարդկանց զրկելու իրենց հայրենիքից, որտեղ նրանք ապրել են դարեր շարունակ: Միջազգային հանրությունը, կարծես թե, ուզում է ասել, որ ոչ ի վիճակի է համոզվել, որ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չեն կարող դաշտից ցորեն հավաքել հաց թխելու համար, ոչ էլ ապահովել այն ալյուրի առաքումը, որը 3-րդ շաբաթն է՝ կանգնած է Լաչինի միջանցքում»:
|

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
