Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանի կողմից պատրաստվող հարձակման մասին լուրը նոր չէ, ռուսներն էլ չեն հեռանում». Հոխիկյան

«Ադրբեջանի կողմից պատրաստվող հարձակման մասին լուրը նոր չէ, ռուսներն էլ չեն հեռանում». Հոխիկյան
770
Շաբաթ, 19 օգոստոսի, 2023 թ., 19:18

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայրենակիցներ, եկեք մի երկու հարցի վերաբերյալ հասկանանք իրականությունը.
1. Ադրբեջանը մեծ զորք է կուտակել սահմանին, պատրաստվում է հարձակման։
Այս լուրը մեծ արագությամբ տարածվում է համացանցում։ Տեքստում մանրամասն նկարագրվում է այն զենքն ու զինտեխնիկան, որը թշնամու կողմից կիրառվելու է մեր դեմ։ Մարդիկ վախեցած են։
ԻՐԱԿԱՆՈՒՄ. Ադրբեջանի կողմից պատրաստվող հարձակման մասին լուրը նոր չէ, ուղղակի երբ մեր հանրությանն ասվում է ավելի վաղ, մարդիկ գերադասում են ջայլամի դիրք ընդունել, իսկ երբ ամեն ինչ ավելի վտանգավոր է դառնում, հանկարծ խուճապի են մատնվում։ Մի վախեցեք, ուղղակի պատրաստ եղեք նոր ագրեսիայի դիմակայման։
2. Ռուս խաղաղապահները, իբրև թե, իրենց ընտանիքներին հանել են Արցախից։
Այս լուրը ևս մեծ արագությամբ տարածվում է համացանցում, մանավանդ որ, ադրբեջանցիները նաև տարածել են Շուշիից նկարած մի տեսանյութ։ Մարդիկ էլի վախեցած են, թե ռուսները հեռանում են։
ԻՐԱԿԱՆՈՒՄ. Այդ տեսանյութը հին է, և Ադրբեջանի կողմից այն տարածվել է հայերի մեջ խուճապ տարածելու համար։ Տեսանյութը նկարահանվել է շատ ավելի վաղ, տեղաշարժն էլ եղել է սովորական իրավիճակ։ Ի դեպ, ռուս խաղաղապահների միայն բարձր սպայական կազմի մի մասն է իր հետ Արցախ տարել ընտանիքը։ Այնպես որ, մի վախեցեք, ռուսները չեն հեռանում։
Ու ընդհանրապես, մարդիկ աջուձախ գոռում են, թե ռուսները պիտի հեռանան, բայց հենց մի կիսատ լուր է տարածվում, թե ռուսները ուզում են հեռանալ, նույն մարդիկ աղմկում են, թե վաաայ, ռուսները հեռանում են, թուրքերը մեզ կուտեն։
Ռուսները ոչ այսօր, բայց մի օր կհեռանան, իսկ մենք պիտի պատրաստ լինենք...»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան