Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ՀՀ իշխանությունը Հայաստանը վերածում է էքստրեմալ տուրիզմի գոտու». Հեքիմյան

«ՀՀ իշխանությունը Հայաստանը վերածում է էքստրեմալ տուրիզմի գոտու». Հեքիմյան
152
Կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ., 12:06

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չկա չարիք առանց բարիքի:
Երբ ադրբեջանցիները հերթական անգամ անպատասխան կրակեցին Կապանի օդակայանի ուղղությամբ, ես վերջապես հասկացա ՀՀ իշխանությունների ծրագիրն ու նպատակը:
Փաստորեն, սրանք ցանկանում են Հայաստանը վերածել էքստրեմալ տուրիզմի գոտու: Մինչ օրս աշխարհում հայտնի էին մի քանի էքստրեմալ տուրեր, օրինակ՝ այց Չեռնոբիլ (Ուկրաինա), ուղևորություն դեպի Մահվան ճանապարհ (Բոլիվիա) ....
2018թ իշխանափոխությունից հետո Հայաստանի գրեթե ողջ տարածքը կարելի է համարել էքստրեմալ տուրիզմի գոտի:
Եվ, ուրեմն, եթե ՀՀ իշխանության նպատակը Հայաստանում էքստրեմալ տուրիզմի զարգացումն է, ապա անիմաստ է ժամանակ վատնելը: Վերջինս պետք է անհապաղ, աշխարհով մեկ ազդարարի, որ Հայաստանը վերածվում է էքստրեմալ տուրիզմի գոտու:
Անկասկած՝ պետությունը կշահի, քանզի ո՞վ ասաց, որ, օրինակ՝ Երևան-Կապան չվերթն իր էքստրեմալությամբ զիջում է դեպի Չեռնոբիլ ուղևորությանը»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան