Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ցանկացած պահի Արցախում հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս». Արշավիր Ղարամյան

«Ցանկացած պահի Արցախում հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս». Արշավիր Ղարամյան
385
Կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ., 18:30

Արցախի ազգային հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը գրում է․ «Սիրելի արցախցիներ՝ եկել է սթափվելու և գիտակից գտնվելու պահը՝ լինել զգոն, խոհեմ և չտրվել ավելորդ հույզերին ու էմոցիաներին...
Ընդամենը մեկ օր առաջ նախազգուշացրել էի, որ Արցախը գտնվում է քաոսի նախաշեմին, իսկ այսօր Արցախը արդեն գտնվում է քաոսի շեմին և ցանկացած պահի հնարավոր է սկսվի անկառավարելի քաոս, որն էլ հղի է անկանխատեսելի զարգացումներով ու անկարգություններով՝ ընդհուպ մինչև տարբեր խմբավորումների միջև արյունալի բախումների»:

Աղբյուրը`   Արշավիր Ղարամյան