«Մեր թիմով կերտեցինք իրենցից էն կերպարները, որոնց իրենք իրականում չէին համապատասխանում». Վազգեն Սաղաթելյան
![]() 373 Կիրակի, 20 օգոստոսի, 2023 թ., 19:42 Ակտիվիստ Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Սյունյաց ողջույնի» ժամանակաշրջանում Սյունիքը դարձել էր պայքարի սիմվոլ: Գրեթե բոլոր համայնքապետերը ունեին ռադիկալ ընդդիմադիր կեցվածք ու շատերը հույս էին կապում, որ հենց էս տղերքի ակտիվ մասնակցությամբ մենք ի վերջո ազատվելու ենք դավաճան իշխանություններից: Չեմ ստի, եթե պնդեմ, որ Սյունիքի «բրենդի» կայացման մեջ մեծ ավանդ է ունեցել նաև այն թիմը, որի մասը կազմում էի նաև ես: Մենք վերցրեցինք էս տղերքին՝ որպես հիմք ու կերտեցինք իրենցից էն կերպարները, որոնց իրենք իրականում չէին համապատասխանում: Մարքեթինգային տարրը մեծ էր, բայց երբեմն «Fake it till you make it» սկզբունքը աշխատում է, այս դեպքում, սակայն, չստացվեց: Արդյունքում, Մեղրիի համայնքապետը ճնշումների ներքո դուրս եկավ քաղաքականությունից, Քաջարանի համայնքապետը նույն ճնշումների, նաև բիզնեսները կորցնելու վտանգի առաջ ընտրեց կոլաբորացիան դավաճանների հետ ու ծաղկեփնջով դիմավորեց իրենց, Սիսիանի քաղաքապետը նույնպես չդիմանալով ճնշումներին ընտրեց պասիվ «ընդդիմադիր» լինելը, Գորիսի Առուշը որոշեց շարժվել բնականոն աշխատանքային հունով, մինչև կերևա, թե ինչ է լինում սրա վերջը: Աղբյուրը` Վազգեն Սաղաթելյան |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
