Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ուշադիր և շատ զգույշ եղեք». Լևոն Գալստյան

«Ուշադիր և շատ զգույշ եղեք». Լևոն Գալստյան
452
Երեքշաբթի, 22 օգոստոսի, 2023 թ., 00:24

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Ուշադիր և շատ զգույշ եղեք:
Այս սուբյեկտը մի 25 օր առաջ բոլոր հնարավոր միջոցներով փորձում էր հարցազրույց վերցնել և գրում էր մեյլով, «Վոթսափ»-ով։ Տեսնելով որ պատասխան չկա՝ հետո զանգեց իմ համարին ինչ-որ հայկական համարից։ Չորով մերժում ստանալուց հետո փորձում էր այլ մարդկանց կոնտակտներ ում հետ կարող է հարցազրույց անել։ Դա էլ չստանալով՝ դադարեց։
Բայց պարզվում է, որ կարողացել է 1-2 հոգու համոզել, հարցազրույց անել և հետո դրանք լավ մոնտաժված հայտնվել են ոչ թե իր գրած «Բլոկնոտ» կայքում, այլ ազերիների հեռուստաալիքներից մեկում։
Այ այսպիսի հիբրիդային պատերազմի մեջ ենք բոլոր կողմերից և տարբեր ծագման գործակալների կողմից»: