Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Թշնամին Ախպրաձորի վրա երբեք չէր կրակի, եթե չլիներ Քարվաճառի հանձնումը». Վարդանյան

«Թշնամին Ախպրաձորի վրա երբեք չէր կրակի, եթե չլիներ Քարվաճառի հանձնումը». Վարդանյան
264
Երեքշաբթի, 22 օգոստոսի, 2023 թ., 11:36

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վանիկ Արամի Ղազարյանը մահացու վիրավորում է ստացել Ախպրաձորում, որը նախքան Քարվաճառի հանձնումը սահմանից հեռու էր 110 կմ:
Թշնամին Ախպրաձորի վրա երբեք չէր կրակի, եթե չլիներ Քարվաճառի հանձնումը:
Ինչպես Քարվաճառի հանձնումը ոչ միայն չկանխեց, այլ ավելի դյուրացրեց Հայաստանի վրա նոր հարձակումները, այնպես էլ Արցախի հանձնումը դյուրացնելու է Երևանի վրա հարձակումը:
Քարտեզը՝ «Հայկական ալիք»-ից»: