«Այս իրականության հեղինակը հայ ժողովուրդն է՝ իր որոշ որակների պատճառով». Վահե Հովհաննիսյան
![]() 40545 Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 02:06 «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածը․ «Անհնար է պատկերացնել, որ Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարում մենք ունենք. 1. Արցախի կորստի վտանգ Ճակատագրական պահին ազգային հայրերի բացակայություն, առաջնորդության բացակայություն։ Այնուհանդերձ, հռչակագրի 33-րդ տարվան նվիրված ուղերձ-կենացներից զատ, մենք ունենք կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է արվեն ոչ թե վաղը, այլ՝ այսօր։ Խնդիր առաջին. Արցախում կասեցնել ներքին քաոսի՝ արդեն երևացող պրոցեսը։ Արցախում կասեցնել պետական ինստիտուտների քանդման պրոցեսը։ Դադարեցնել ներքին խառնակչությունը և Երևանից կամ այլ վայրից կառավարվող որևէ պրոցես։ Արցախը պետք է կառավարվի Արցախից։ Արցախում կան սեփական կենսագրությամբ հեղինակություն վայելող դեմքեր, և նրանք ամեն ջանք պետք է դնեն՝ Արցախի սողացող կազմաքանդումը կասեցնելու համար։ Արցախից դուրս կան հեղինակավոր դեմքեր, ովքեր պետք է միանան այդ գործին։ Սա մեր և´ խնդրանքն է, և´ պահանջը։ Պետք է խոսել իրար հետ, խոսել մարդկանց հետ, ովքեր չեն հասկանում են, որ կարող են լավ, ազնիվ մղումներ ունենալով՝ դառնալ «Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի» խաղալիքը, որի նպատակը Արցախը ներսից քանդելն է։ Եթե մենք այսօր պահը բաց թողեցինք, ու պրոցեսը Արցախում գնաց կա´մ քաոսի, կա´մ խունտաների տրամաբանությամբ, համարեք՝ թեման փակ է։ Պետական ինստիտուտների պահպանում, էֆեկտիվ կառավարում, համատեղ լուծումների մշակում. սա դեպի փրկություն տանող միակ ճանապարհն է։ Խնդիր երկրորդ. Հայաստանում սկսել զանգվածային հանրային պրոցես, որը պետք է տարբերվի նախորդ բոլորից. ա/ Նոր հարթակով Մենք արագ պետք է հասկանանք՝ ինչ ասել է «նոր հարթակ» և «նոր ասելիք»։ Մենք ունենք բոլոր նախադրյաները և բոլոր ռեսուրսները՝ ճիշտ աշխատելու դեպքում էապես փոխելու աղետի տանող այս ընթացքը։ Շարունակելի»: Աղբյուրը` Այլընտրանքային նախագծեր խումբ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
