Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Դատելով տեսանյութից՝ աղջիկը շփոթված է». Հակոբ Բադալյան

«Դատելով տեսանյութից՝ աղջիկը շփոթված է». Հակոբ Բադալյան
393
Երեքշաբթի, 22 օգոստոսի, 2023 թ., 17:12

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աչքովս ընկավ տեսանյութը ադրբեջանական անցակետից, արցախցի աղջկա «պատասխանները»:
Այդ տեսանյութի աղջկա հանդեպ հերոսաբար ինքնահաստատվելու փոխարեն, «ինքնահաստատվեք» Արցախի անվտանգության համար պատասխանատու կառույցների հանդեպ: Համենայն դեպս դատելով տեսանյութից, աղջիկը շփոթված է, առավել ևս, որ կարծես թե ունի ռուսերեն վարժ խոսելու խնդիր: Վագիֆ Խաչատրյանի դեպքից հետո, երբ Ադրբեջանը կարող է թքել անգամ Կարմիր խաչի վրա ու մարդ ձերբակալել, կարելի է պատկերացնել աղջկա վախը:
Եթե իհարկե գործ չունենք տարբերակի հետ, երբ «ճեպազրույցը» համաձայնեցված էր նաև Արցախի ղեկավարության, անվտանգության կառույցների հետ, ապա գործ ունենք տարբերակի հետ, երբ Արցախի անվտանգության կառույցները բացարձակապես չեն աշխատել սահմանը հատող երիտասարդների, պատանիների հետ, ասելով նրանց, որ հրաժարվեն որևէ լրագրողի հարցերի պատասխանելուց, կամ նրանց հետ մշակեին պատասխանների մի շաբլոն տարբերակ, որով շատ հանգիստ տոնով կներկայացվեր այն, ինչ շահեկան կլիներ մեզ համար և թույլ չէր տա ադրբեջանական պրոպագանդային նենգափոխել իրավիճակը:
Այդպիսով, պատկերը, տեսանյութը պարզապես Արցախի համապատասխան կառույցների բացթողում-ձախողումն է, հետեւաբար բոլոր հարցերը ներկայացրեք նրանց, ոչ թե ինքնահաստատվեք աղջնակի վրա»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան