Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Օզում եք Աղդամը պեց անիք, ասիք՝ դե ես հինչ անիմ, ես օզալ չում պեց անիմ, ժողովուրդնա տի օզալ». Էռնա Ջավադյան

«Օզում եք Աղդամը պեց անիք, ասիք՝ դե ես հինչ անիմ, ես օզալ չում պեց անիմ, ժողովուրդնա տի օզալ». Էռնա Ջավադյան
1105
Երեքշաբթի, 22 օգոստոսի, 2023 թ., 16:48

Արցախի բնակչուհի Էռնա Ջավադյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարցըս կարճ ու հստակում տամ, արդեն համբերությանս բաժակը լցվելու իրայա, ու ինձ նման հաստատ մի քանի հազար կաթնախառնուրդով կերակրող մայրերինը:
Արայիկ Հարությունյան ու Գուրգեն Ներսիսյան, օզումըք ասիք ու ես էլ հավատամ, որ անհատը, կոնկրետ որոշակի հանդիսությունների սրահների տնօրինություն ավելի մեծ հնարավորություններ օնին քան տո՞ւք, որ իրանք կարումն բալըգ, կրասնիի ռըբա, կռասնըյ իկրա, գերծավալային coca-cola, թարմ ձուկ պերին (տեսածնում ասում) միջոցառումներին տինին սեղանին, իսկ տուք կարումչը՞ք գոնե մանկական կաթնախառնուրդ պերիք, դեղ պերիք, էլ ասումչում բնակչության ու մնացած երեխաների առաջին կենսապահովման ուտելիք... малюткa-ն աչքրնես չի կոխիք, ամառվա շոգին հնարավոր չի շաբաթ մեկ կաթնախառնուրդ փոխած, կամ օրինակ իմ խոխաս կերալչի տա (ու հա ես չում ստացալ, ընկերուհիս ստացալա վերցրալում փորձալ, որ համոզվիմ ուտումա հետո ստանամ, որ ավելորդ ուրիշի բաժնից չկտրիմ)... տոննան տոննայա, ու առավել եվս եթե տեսալըք ամեն կաթնախառնուրդի տուփ քանի շերտ վակուումային ապահով տուփերումա փաթեթավորված, ու բացելուց 14 օրա թույլատրվում օգտագործել, հունց կարելիա մեշոկում, ոչ վակուումային փաթեթավորմամբ ապրանք պերել երեխաների վրա փորձարկել....հա հա իմ համար տա փորձարկումա...ու ես ինքս ստիպված մասնակիցում տեռալ էտ փորձարկման, քանի որ ստիպվածընք իլյալ, կամ տա կամ խոխատ սոված պիտի մնա, հազարներավ ծնողնեն քանի մին ԿԽ եկող ճարին խնդրին աղաչին պաղատին մի հատ կաթնախառնուրդ պերել տան, հունց հաշվում եկողնեն հազառներավ տեռնումչըն, հազիվ մի քանի տասնյակ մի շաբաթում...իսկ մի կաթնախառնուրդը 3-4 օրա հերիքում առավելագույնը...
ու հա մտածում, որ տուք դիտավորյալըք անում էս ամենը, մարդկանց, առավել ևս երեխաներին հասցնում ծայրահեղ սովի, որ ծնողը ստիպված կյա ձեր տռները կուտրատե, ասե խոխաս սովից մեռնումա օզումս աղդամ պեց ըրա, հինչ օզումս պեց ըրա ուտելիք պեր խոխիս հետի, տուք էլ Աղդամը պեց անիք, ասիք՝ դե ես հինչ անիմ, ես օզալչում պեց անիմ, ժողովուրդնա տի օզալ, ես էլ ստիպված համաձայնվալում.... երեխաների սովավ ինտեգրումըք պարտադրո՞ւմ: Նորիցում ասում՝ հվատումչում, որ անհատը ձեզանից պետությունից զորեղա...
Հ.Գ. մի շաբաթից ավելա ինչ տեսալն ԿԽ մեքենաները հիվանդ տանող, հետ գալուց կաթնախառնուրդներն պերալ, կասի՞ք շտեղա:
Ու հա բերեք բոլբրից վաճառեք, մենք էլ գնենք, ում երեխան, որն ընդունում ու մարսում է, որ ստիպված չլինենք ըստ ձեր ճաշակի ստիպված վերցնել, ոչ թե ըստ երեխայի պահանջների:
Էս դեռ միայն մի խմբից մի քանի ժամվա նկարներ
Հա ու հիշեցնումչում, որ տներում մի ամսից ոչինչ ինելուչի ուտելի տա տուք էլըք ասում ետ ասում, ուղղակի տի ասելի իրայել մնամա»:

Աղբյուրը`   Էռնա Ջավադյան