Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
252
Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 08:30

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Օգոստոսի 23-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։

Հանրապետության տարածքում՝
Oգոստոսի 23-25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝
Oգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-ին, 26-ին՝ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վրկ, 24-25-ին՝ 17-20մ/վրկ արագությամբ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 38.0°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 12.7°C (1993թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.3°C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։