Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել. որոնք են դրանք
![]() 261 Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 12:36 2023 թվականի մայիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքով՝ Աշխատանքային օրենսգրքում կատարված մեծածավալ փոփոխությունների մի մասն արդեն ուժի մեջ է մտել (հուլիսի 31-ից), իսկ մյուս մասն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերից հանվել է կենսաթոշակային տարիքը լրանալու հանգամանքը, – վերանայվել է երեխային կրծքով կերակրող կնոջը յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվող լրացուցիչ ընդմիջման մասով կարգավորումը։ Մասնավորապես՝ հանվել է երեխային կրծքով կերակրելու պայմանը, բարձրացվել է երեխայի տարիքային շեմը (լրացուցիչ ընդմիջում տրամադրվելու է մեկուկես տարեկանի փոխարեն՝ մինչև երկու տարեկան երեխա ունեցող կնոջը), և նախատեսվել է, որ կնոջ ցանկությամբ այդ ընդմիջումները կարող են միավորվել և միացվել հանգստի և սնվելու համար ընդմիջմանը կամ տրամադրվել աշխատանքային օրվա սկզբին կամ տեղափոխվել աշխատանքային օրվա վերջ՝ աշխատանքային օրվա տևողության համապատասխան կրճատումով, ամրագրվել է աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության հասկացությունը, ինչպես նաև հստակ ամրագրվել է այդ մասով արգելքը, – աշխատողն անօրինական օգտագործել է գործատուի համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը, որի միջոցով ձեռք է բերել աշխատանքային կամ անձնական տվյալներ և իրականացրել է դրանց անօրինական օգտագործում, որոնք խաթարել են գործատուի բնականոն աշխատանքը, գործատուին հնարավորություն է տրվել նաև արտաժամյա աշխատանքի ներգրավել առանց բացառիկ դեպքերի առկայության, եթե աշխատողը տվել է իր գրավոր համաձայնությունը, նախատեսվել է որպես գործատուի պարտավորություն սահմանել (աշխատողների ներկայացուցիչներին իրենց լիազորությունների իրականացման համար) կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով անհրաժեշտ պայմաններ, տարածք և նյութատեխնիկական միջոցներ տրամադրելը, նախատեսվել են նաև սոցիալական գործընկերությանը, կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններին, արհմիությունների դերին, գործատուի կողմից մասնագիտական ուսուցում կազմակերպելուն վերաբերող, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայից բխող մի շարք խնդիրների լուծմանն ու Աշխատանքային օրենսգրքի դրույթները Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներին և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված այլ փոփոխություններ։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
