Պատրոն Դավոյին նորից կալանավորում են. ո՞ւմ է նա խանգարում
![]() 189 Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 15:06 Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր կրկին կալանավորում են զենքի մատակարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին, գրում է «Հրապարակ»-ը։ Հիշեցնենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ՝ օգոստոսի 1-ին, Անդրանիկ Քոչարյանն էր առաջինը հայտարարել, որ Պատրոն Դավիթին կրկին կալանավորելու են և նա անմիջապես ներկայացել էր ԱԱԾ մեկուսարան, որ դիմակավորված ԱԱԾ-ականները չգնան իր տուն։ Սակայն ՔԿՀ-ում նրան ասել էին, որ իրեն կալանավորելու որոշում չկա, իրենք ոչ մի փաստաթուղթ չեն ստացել և վերջինիս կալանավորելու որևէ հիմք չունեն։ Դրանից անցել է 23 օր։ Պարզվում է՝ Անդրանիկ Քոչարյանն «ուղիղ կապի» մեջ է դատարանների հետ և նա Պատրոնին կալանավորելու մասին իմացել էր մեղադրյալից, նրա պաշտպաններից (գուցե նաև դատավորից) շուտ՝ հիմա նոր «թղթերը հասել են» մեկուսարան և Պատրոն Դավիթին կալանավորելու որոշումն իրագործվում է։ Սակայն այն գործը, որով պատրաստվում են կալանավորել Դավիթ Գալստյանին, վաղեմության ժամկետն անցել է, և օրենքը չնայած չի արգելում քրեական վարույթ իրականացնել՝ քննություն կատարել և այլն, մանավանդ եթե մարդն արդարացում է պահանջում, սակայն արգելում է կալանավորել մարդուն։ Քանի որ անգամ եթե այդ անձի մեղքը հաստատվի, դատարանը որևէ պատիժ չի կարող սահմանել՝ վաղեմությունն անցած մեղադրանքով։ Ի՞նչ են արել իրավապահները՝ ինչ-որ անօրինական ֆոկուսով «ջրել» են վաղեմության ժամկետը՝ իբրև թե այդ գործով վաղեմության ժամկետը չի անցել։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
