«Պառակտումը շատ արագ կտանի ինքնաոչնչացման»․ հայտարարություն
![]() 307 Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 15:54 ««Արցախ» հայրենասիրական կանչ» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ. ««Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախն ինքնորոշվել է՝ հենվելով ինչպես խորհրդային, այնպես էլ միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման սկզբունքների և նորմերի վրա: Պետականությանը ներկայացվող բոլոր չափանիշներին համապատասխան՝ Արցախի Հանրապետությունը դեֆակտո չճանաչված անկախ պետություն է։ Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու հայի իրավունքը բացարձակ արժեքներ են: Հայրենակիցնե՛ր, սկսած 1988 թ. աշխարհասփյուռ հայ ժողովուրդը արել է հնարավորինս Արցախի պաշտպանության, ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի Հանրապետության կայացման սուրբ գործի համար: Արդյունքում՝ կայացած Արցախի Հանրապետությունը հայության հպարտությունն է: 2020թ. նոյեմբերի 9-ից հետո և հատկապես շրջափակման պայմաններում արցախցիները դրսևորել են պետականության պահպանման բացառիկ միասնականություն՝ զերծ պահելով պետությունը ցնցումներից, ցուցաբերելով դժվարությունները հաղթահարելու կամք և տոկունություն։ Ստեղծված ծանր իրավիճակում թշնամին նպատակադրվել է լուծարել Արցախի պետական ինստիտուտները, կլանել Արցախը, բռնի կերպով հպատակեցնել արցախցիներին, իրականացնել էթնիկ զտումներ: Այն, որ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակում պետականության դեմ ուղղված սպառնալիքը կարող է պայմանավորված լինել նաև ներքին հակասություններով, թշնամանքով և պառակտումով, անթույլատրելի են և դրանք շատ արագ կտանեն պետության հիմքերի քայքայման ու ինքնաոչնչացման: Ստեղծված ծանր իրավիճակում ոչ թե ներքին հակասությունների, անգամ արդարացի պահանջների լուծմամբ պետք է զբաղվել, այլ պետք է լինեն նպատակաուղղված գործողություններ հայ ժողովրդի միասնականությամբ, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ինքնորոշման իրավունքի իրացման համար: Հորդորում ենք բոլորին՝ պետական այրերին, քաղաքական, հասարակական ու ռազմական գործիչներին, լինել զգոն, հանդուրժող և ունեցած գիտելիքները, փորձը, ամբողջ ներուժը ծառայեցնել միայն ու միայն ինքնորոշման իրավունքի իրացմանը»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
