«Մոր ձեռքը բռնած փողոցն անցնելիս է եղել, մի պահ բաց է թողել». մանրամասներ՝ մահացու ելքով պատահարից
![]() 477 Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 16:36 Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի վարչական տարածքում այսօր վրաերթի ենթարկված ու մահացած 9-ամյա Ռուստամ Ուսոյանը մոր հետ ճանապարհն անցնելիս է եղել։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցել է Ջամշլուի հիմնական դպրոցի տնօրեն Թեմուր Խուդոյանը։ «Քիչ առաջ եմ այնտեղից եկել։ Ռուստամը մոր ձեռքը բռնած փողոցն անցնելիս է եղել, մի պահ բաց է թողել, առաջ անցել ու Երևանից եկող «Կամազը» հարվածել է նրան։ Ռուստամը մեկ քույր ու մեկ եղբայր ունի, ինքը փոքրն էր, 4-րդ դասարան էր փոխադրվում, ժիր, ճարպիկ երեխա էր»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 23-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Հարություն Ս.-ն իր վարած Камаз մակնիշի կցորդիչով բեռնատարով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, նույն գյուղի բնակիչ 9-ամյա Ռ.ՈՒ.-ին։ Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
26017:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
16712:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
17411:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
45209:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
39809:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
511Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
485Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
371Երեկ, 14:42
